Սուրբ Պատարագը մեր Եկեղեցու կենտրոնական խորհուրդն է, որի ընթացքում մենք միասին ենք գալիս Աստծուն մեծարելու, մեր հավատքը խոստովանելու և Հիսուս Քրիստոսին մեր կյանքում ողջունելու համար։
Թեմա՝ Նոր կիրակի – Երկրորդ Զատիկ
Սա Զատիկից հետո առաջին կիրակի է։ Ըստ ավանդության՝ կիրակին սրբագործվել է Քրիստոսի Հարությամբ և ստացել է հատուկ նշանակություն։ Հետևաբար, Զատկից հետո առաջին կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Երկրորդ Զատիկ։
Այս օրը խորհրդանշում է Քրիստոսի Եկեղեցու հաստատման և տարածման սկիզբը։