Վերև

Սուրբ Պատարագ Մեխելենում

Loading Միջոցառումներ
  • Այս միջոցառումը ավարտվել է։

Սուրբ Պատարագ Մեխելենում

Տիրոջ Սուրբ Ծննդյան և Հայտնության հաջորդող առաջին կիրակի

 

Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Տիրոջ Սուրբ Ծնունդն ու Հայտնությունը (Աստվածահայտնություն), որի ընթացքում հիշատակվում են թե՛ Հիսուս Քրիստոսի ծնունդը և թե՛ Նրա մկրտությունը Հորդանան գետում։ Այս մեծ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և տևում է ութ օր, որոնք կոչվում են Սուրբ Ծննդյան ութօրյա տոնաշրջան։ Այդ օրերի ընթացքում Եկեղեցին հռչակում է Աստծո հայտնությունը աշխարհին՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով մարդ դաձավ մարդկության փրկության համար։

Սուրբ Ծննդյանը հաջորդող առաջին կիրակին կոչ է հավատացյալներին՝ խորությամբ խորհելու Քրիստոսի աշխարհ գալու խորհրդի և դրա նշանակության մասին մեր կյանքում։ Այս օրը շնորհակալության և հոգևոր խորհրդածության օր է, որի ընթացքում Եկեղեցին մեզ հրավիրում է ընդունելու և հետևելու այն լույսին, որը Քրիստոսի ծնունդով հայտնվեց աշխարհին։ Ութօրյա այս տոնաշրջանը եզրափակվում է Տիրոջ Անվանակոչության տոնով, որը հիշեցնում է Հիսուսի անվանակոչությունը՝ որպես Նրա իսկական մարդեղության նշան։

Միջոցառման մանրամասները
11. 01. 2026.
16:00 - 18:00
Sint-Pieters-en-Pauluskerk
Veemarkt 44, 2800 Mechelen