Վերև

Բարեկենդան Անտվերպենում

Loading Միջոցառումներ

Բարեկենդան Անտվերպենում

Անտվերպենի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնակատարությանը՝ դարավոր մի գեղեցիկ ավանդույթ և տոն, որը հայ եկեղեցու և ժողովրդի մշակույթում ուրախության, համայնքային միասնության և Մեծ Պահքին նախորդող շրջանում հոգսերից ազատվելու խորհրդանիշն է։

 

Բարեկենդանի տոնակատարությանն ընտանիքները, ընկերներն ու հարևանները հավաքվում են միասին վայելելու համեղ ուտեստներ, երաժշտություն, պար և ջերմ ընկերակցություն։ Տոնը սերնդեսերունդ փոխանցվել է որպես առատության և փոխադարձ կապի կենդանի արտահայտություն։ Այն մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է միասին ծիծաղել, կիսվել և տոնել կյանքի ցանկացած պահ։ Այս երեկոյի ընթացքում մենք կյանքի ենք կոչում մեր հին ավանդույթները և ստեղծում նոր հիշողություններ, որոնք զորացնում են մեր միասնական և համայնքային հավատքը ի Քրիստոս։

 

Տոնական միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին։ Սիրով սպասում ենք բոլոր մեծերին և փոքրերին միասին մասնակցելու այս գեղեցիկ տոնախմբությանը։
Միջոցառման մանրամասները
15. 02. 2026.
18:00 - 20:00
Sint Grigor Narekatsi
Sint-Grigor Narekatsi kerk
Boekenberglei 211, 2100 Antwerpen
+32 489 73 83 72