Վերև

Սուրբ Պատարագ Անտվերպենում

Loading Միջոցառումներ
  • Այս միջոցառումը ավարտվել է։

Սուրբ Պատարագ Անտվերպենում

Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։

 

Մեծ Պահքի Երրորդ Կիրակի — Անառակ Որդու Կիրակի

 

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ և կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաև մեկ այլ խորիմաստ խրատ է փոխանցում, որը բացահայտվում է ավագ որդու կերպարի միջոցով։ Այն հիշեցնում է, որ նրանք, ովքեր իրենց արդար և անբասիր են համարում, պետք է զգոն լինեն ու խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք կազմելուց։

Միջոցառման մանրամասները
01. 03. 2026.
11:00 - 13:00
Sint Grigor Narekatsi
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Boekenberglei 211, 2100 Antwerpen
+32 489 73 83 72