Վերև

Սուրբ Պատարագ Անտվերպենում

Loading Միջոցառումներ

Սուրբ Պատարագ Անտվերպենում

Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։

 

Մեծ Պահքի չորրորդ կիրակի – Տնտեսի Կիրակի

 

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Այս առակը հիշատակվում է միայն Ղուկասի ավետարանում: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ իր տնտեսը վատնում է ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:

Միջոցառման մանրամասները
08. 03. 2026.
11:00 - 13:00
Sint Grigor Narekatsi
Sint-Grigor Narekatsi kerk
Boekenberglei 211, 2100 Antwerpen
+32 489 73 83 72