Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։
Մեծ Պահքի հինգերորդ կիրակի – Դատավորի Կիրակի
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի։ Այս օրը բացատրվում է Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը հիշեցնելով (Ղուկաս 18:1-5)։ Առակի համաձայն, այրի կինն անդադար դիմում է դատավորին, ով չի երկյուղում Աստծուց և մարդկանցից չունի վախ, որպեսզի դատավորը տեսնի այրի կնոջ դատը։ Վերջապես դատավորը հարկադրված եղավ կատարել կնոջ խնդրանքը, որովհետև կինն անդադար դիմում էր նրան և չէր դադարում արդարություն պահանջելուց։ Այս առակը պատմելուց հետո Հիսուս Քրիստոս վստահեցնում է բոլորին, որ եթե նույնիսկ անարդար և աներկյուղ դատավորը լսեց համառ կնոջ խնդրանքները, ապա առավել ևս Աստված կլսի և կպատասխանի նրանց աղոթքներին, ովքեր հավատով ու անդադար կերպով դիմում և աղոթում են Աստծուն։ Առակը մեզ հորդորում է չվհատվել, այլ հաստատակամ մնալ աղոթքի մեջ՝ վստահ լինելով, որ աստվածային արդարությունը չի ուշանա։

