Վերև

Սուրբ Պատարագ Մեխելենում

Loading Միջոցառումներ

Սուրբ Պատարագ Մեխելենում

Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։

 

Մեծ Պահքի վեցերորդ կիրակի – Գալստյան Կիրակի

 

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի։ Այս օրը եկեղեցին հիշատակում է Հիսուս Քրիստոսի առաջին գալուստը՝ Նրա մարդեղացումը, որով Աստված մտավ մարդկային պատմության մեջ և բացեց փրկության ճանապարհը։ Փրկչի գալուստով մարդուն շնորհվեց հնարավորություն վերագտնելու կորուսյալ միությունը Աստծու հետ։ Միաժամանակ Գալստյան կիրակին ուղղում է հավատացյալների հայացքը դեպի Քրիստոսի երկրորդ գալուստը՝ հիշեցնելով Դատաստանի և հոգևոր արթնության անհրաժեշտությունը

Միջոցառման մանրամասները
22. 03. 2026.
16:00 - 18:00
Sint-Pieters-en-Pauluskerk
Veemarkt 44, 2800 Mechelen