Վերև

Սուրբ Պատարագ Մեխելենում

Loading Միջոցառումներ

Սուրբ Պատարագ Մեխելենում

Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։

 

Մեծ Պահքի յոթերորդ կիրակի – Ծաղկազարդ

 

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, օրհնյա՜լ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղությո՜ւն երկնքում և փառք Բարձրյալին» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Միջոցառման մանրամասները
29. 03. 2026.
16:00 - 18:00
Sint-Pieters-en-Pauluskerk
Veemarkt 44, 2800 Mechelen