Ամեն երեքշաբթի, ժամը` 20։00-ին մենք հավաքվում ենք մեր եկեղեցում՝ աղոթքի երեկոների համար։ Սա հանգստության, հավատքի և Աստծու ու միմյանց հետ միքվորվելու պահ է։ Սկզբում մենք կարճ աղոթում ենք մեր սեփական խոսքերով, ապա երգում ենք կարճ շարականներ։ Այնուհետև ընթերցվում է օրվա ավետարանական հատվածը, որից հետո հայր սուրբը բացատրում և մեկնաբանում է տվյալ հատվածը, որպեսզի ավելի լավ հասկանանք Աստծու Խոսքը և կիրառենք մեր կյանքում։ Վերջում տրամադրվում է ժամանակ լուռ աղոթքի համար, որի ժամանակ յուրաքանչյուր ոք կարող է Աստծու հետ հաղորդակցվել առանձնական աղոթքի միջոցով։
Ինչպես գրված է. «Որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ ես նրանց մեջ եմ» (Մատթեոս 18․20)։

