Հոկտեմբերի 5-ի շաբաթ
Անդրադարձ հոկտեմբերի 11-ի Սուրբ Պատարագին
Այս կիրակի Սուրբ Պատարագի ընթացքում մեր հոգևոր խորհրդածությունը հիմնված էր Մարկոսի Ավետարանի 12-րդ գլխի վրա։
Խորհեցինք ողորմության և նվիրատվության մասին՝ փորձելով հասկանալ՝ ի՞նչ է նշանակում տալ սրտանց, ո՞րն է Աստծուն հաճելի նվիրատվությունը, և ինչպե՞ս է ողորմությունը արտահայտում մեր հավատքն ու սերը Աստծո և մեր մերձավորի հանդեպ։
Անդրադարձանք նաև այրի կնոջ երկու լումաների պատմությանը և Քրիստոսի այն կարևոր պատգամին, որ Աստծո համար կարևոր է ոչ միայն մեր տվածի չափը, այլև այն սիրտը, որով տալիս ենք։
Քրիստոսը մեզ հիշեցնում է, որ իրական նվիրատվությունը միայն նյութական օգնությունը չէ։ Այն սիրո, վստահության, հավատքի և զոհողության արտահայտություն է։
«Թող մեր տվածը միշտ բխի սիրող և անկեղծ սրտից»։
Սուրբ Պատարագին ներկա էր 166 անձ, որոնցից 75-ը՝ երիտասարդական միության անդամներ, այդ թվում՝ 42 տղա և 35 աղջիկ։
Եկեղեցու համայնքային և հովվական այցելություններ
Զրույց երիտասարդների հետ՝ «Խաչքար Ստուդիո» հիմնադրամի ծրագրերի շուրջ։
Հանդիպում Ծխական խորհրդի անդամի հետ՝ նրա նոր մասնաշենքում։ Քննարկեցինք առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։
Հանդիպում երիտասարդ ընտանիքի հետ։ Ունեցանք ջերմ և անկեղծ զրույց քրիստոնեական ընտանեկան արժեքների վերաբերյալ։
Մեր եկեղեցու Սուրբ Խորանի վարագույրի տեխնիկական աշխատանքների իրականացում։
Այցելություն Համլետ Գարաժ։ Քննարկեցինք համայնքային և տնտեսական մի շարք հարցեր։
Այցելություն մեր համայնքի անդամ, վարսավիր Մատեոյին։ Ունեցանք մտերմիկ և ջերմ զրույց կյանքի տարբեր հարցերի շուրջ։
Ընթրիք և շնորհակալական երեկո մեր դպիրների հետ՝ միասին անցկացրած ծառայության, նվիրումի և եղբայրական համայնքի համար։