Կիրակի, 25/10/2026
Անդրադարձ հոկտեմբերի 25-ի Սուրբ Պատարագին
«Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե որ ժամին կգա ձեր Տերը»
Քրիստոսի այս պատգամը մեզ հիշեցնում է հոգևոր արթնության, հավատքի և պատրաստության կարևորությունը։ Արթուն լինելը միայն Տիրոջ գալստյանը սպասելը չէ, այլ ամեն օր Աստծո ներկայությամբ ապրելը, սիրել մերձավորին, ներել, բարիք գործել և հավատարիմ մնալ Ավետարանին։
Եկե՛ք միասին խորհենք, թե ինչպես կարող ենք մեր յուրաքանչյուր օրը դարձնել հավատքի, սիրո և հոգևոր պատրաստության ճանապարհ՝ միշտ պատրաստ լինելու Տիրոջը դիմավորելու։
Թող Աստված զորացնի մեր հավատքը, արթուն պահի մեր հոգիները և առաջնորդի մեզ դեպի Իր լույսը։
Անտվերպենում կայացած Սուրբ Պատարագին ներկա էին 154 հավատացյալներ, որոնցից 81-ը երիտասարդական միության անդամներ էին՝ 43 տղաներ և 38 աղջիկներ։
Հովվական այցելություններ
Այս շաբաթ Հայր Սուրբ Տիրայր Վարդապետը կատարել է 5 հովվական այցելություն՝ հանդիպելով ընդհանուր առմամբ 25 անձի։
Երիտասարդների փոքր ժողով դասընթաց
Տեղի ունեցավ երիտասարդների փոքր ժողով , որի շրջանակում անցկացվեց դասընթաց՝ նվիրված Եկեղեցուն և նրա առաքելությանը։
Սուրբ Պատարագ Մեխելենում
2026 թվականի հոկտեմբերի 25-ին Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Մեխելենի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում։