Վերև

Կիրակի, 1/11/2026

Կիրակի, 1/11/2026

Անդրադարձ նոյեմբերի 1-ի Սուրբ Պատարագին

<<Երբ հոգուդ ինչ-որ բան պակասում է...>>

Այս կիրակի Սուրբ Պատարագի ընթացքում միասին խորհեցինք մի կարևոր հարցի շուրջ․ ինչո՞ւ երբեմն, նույնիսկ ամեն ինչ ունենալով, մեր հոգում դատարկություն ենք զգում։

Խորհրդածեցինք այն մասին, որ ներքին խաղաղությունը հնարավոր չէ գտնել միայն նյութական արժեքների մեջ։ Մեր հոգին կարիք ունի հավատքի, սիրո, հույսի և Աստծո կենդանի ներկայության։

Քրիստոսի խոսքը մեզ հիշեցնում է, որ հոգևոր լիությունը սկսվում է այն ժամանակ, երբ մեր սիրտը բացում ենք Աստծո առաջ և թույլ տալիս, որ Նա լուսավորի մեր ճանապարհը։

Թող Աստծո խոսքը խաղաղություն բերի մեր սրտերին, և թող հավատը նոր իմաստ ու հույս պարգևի մեր կյանքին։

Երբեմն մեզ անհրաժեշտ է ոչ թե ավելին ունենալ, այլ վերագտնել Աստծուն։

Թող Աստված զորացնի մեր հավատքը, արթուն պահի մեր հոգիները և առաջնորդի մեզ դեպի Իր լույսը։

Անտվերպենում կայացած Սուրբ Պատարագին ներկա էին 210 հավատացյալներ, որոնցից 90-ը երիտասարդական միության անդամներ էին՝ 50 տղաներ և 40 աղջիկներ։

Հովվական այցելություններ

Այս շաբաթ Հայր Սուրբ Տիրայր Վարդապետը կատարել է 8 հովվական այցելություն՝ հանդիպելով ընդհանուր առմամբ 31 անձի։

Սուրբ Պատարագ Օստենդում

2026 թվականի նոյեմբերի 1-ին Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Օստենդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։