Սուրբ Պատարագը մեր Եկեղեցու կենտրոնական խորհուրդն է, որի ընթացքում մենք միասին ենք գալիս Աստծուն մեծարելու, մեր հավատքը խոստովանելու և Հիսուս Քրիստոսին մեր կյանքում ողջունելու համար։
Թեմա՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն (Խաղողօրհնեք)
Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարևոր տոներից մեկը, որի ընթացքում հիշատակվում է, թե ինչպես է Մարիամը՝ Հիսուսի մայրը, մարմնով և հոգով համբարձվել երկինք։ Այն հույսի և հավիտենական կյանքի փառաբանման տոն է։
Հայ Առաքելական եկեղեցում այս տոնը հայտնի է նաև որպես «Խաղողօրհնեք»: Ս.Պատարագից հետո կօրհնվի խաղողը եվ օրհնված ողկույզները կբաժանվեն հավատացյալներին։ Իսկ ցանկացողները կարող են իրենց խաղողը բերել օրհնելու։