Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։
Համբարձման տոն
Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարությունից 40-րդ օրը։ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնաց երկրի վրա և երևաց առաքյալներին ու հավատացյալներին։ Այդ ընթացքում Նա ուսուցանում էր Իր վարդապետությունը։ Վերջին հրաժեշտի ժամանակ օրհնեց առաքյալներին, տվեց նրանց իրենց առաքելությունը և ապա համբարձվեց երկինք։

