Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ Միջինք է կոչվում այն օրը, որը նշանավորում է Մեծ Պահքի ուղիղ կեսը և իր բնույթով տոնական չէ։ Այն պարզապես սահմանագիծ է՝ հիշեցնող, որ պահքի ճանապարհի կեսն արդեն անցած է, իսկ մյուս կեսը դեռ առջևում է։ Միջինքը նշվում է Մեծ Պահքի չորրորդ չորեքշաբթի օրը, այսինքն՝ պահքի 24-րդ օրը՝ դառնալով պահքի ընթացքի կարևոր հանգրվան և հոգևոր վերանորոգման նոր կոչ։
Սիրով հրավիրում ենք ձեզ միասնական երեկոյան ընթրիքի՝ մարտի 11-ին, ժամը 18:00-ին, միասին ճաշելու և միմյանց հետ նշելու Մեծ Պահքի այս գեղեցիկ շրջանը։ Այս օրը մենք գտնվում ենք Մեծ Պահքի միջնամասում, և հենց այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Միջինք, որը նշանակում է «միջին»։ Երեկոն կանցկացնենք միասին՝ վայելելով ամբողջությամբ բուսական ընթրիք, համաձայն պահքի կանոնների։
Միասին կկիսենք ոչ միայն սեղանը, այլև մեր հոգևոր այս ճանապարհը, որն անցնում ենք Մեծ Պահքի ընթացքում:
Արժեքը` €10 յուրաքանչյուր 12 տարեկանից բարձր անձի համար: 12 տարեկանից փոքր երեխաներին անվճար: Վճարումը տեղում (կանխիկ կամ քարտով):
Ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գրանցվել այս հղումով մինչև մարտի 5-ը:

