Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։
Սուրբ Խաչի երևման տոն
Սուրբ Խաչի երևման տոնը հիշատակում է հրաշալի մի դեպք, որը տեղի ունեցավ Երուսաղեմում 351 թվականին, երբ լուսավոր Խաչ երևաց երկնքում՝ տեսանելի Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը։ Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը այս նշանը համարեց ուղղափառ հավատքի ճշմարտության հաստատում և այդ մասին նամակ գրեց Կ․Պոլսի Կոստանդ կայսերը։ Այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է այս տոնի առիթով։
Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Խաչի երևումը տոնում է Զատիկից 28 օր հետո, այսինքն՝ ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը ընկած ժամանակահատվածում։

