Վերև

Սուրբ Պատարագ Անտվերպենում

Loading Միջոցառումներ

Սուրբ Պատարագ Անտվերպենում

Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։

 

Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը։ Բանտարկությունից դուրս գալուց հետո Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինն իջնում է երկնքից եւ ոսկե մուրճով հարվածում է Սանդարամենտի գետնափոր մեհյանը` ուր պետք է կառուցվեր մեր սուրբ հավատի տաճար Սուրբ Էջմիածինը։

Միջոցառման մանրամասները
07. 06. 2026.
11:00 - 13:00
Sint Grigor Narekatsi
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Boekenberglei 211, 2100 Antwerpen
+32 489 73 83 72