Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարևոր խորհուրդներից մեկն է։ Այս սրբազան արարողության միջոցով մարդը պաշտոնապես ընդունվում է քրիստոնեական համայնքի մեջ։ Ջուրը խորհրդանշում է մաքրություն և վերածնունդ։ Հաճախ այս արարողությունը ուղեկցվում է մեծ ուրախությամբ և նշվում է ընտանիքի ու ընկերների հետ միասին։
Մկրտությունը մարդուն ոչ միայն ընդունում է քրիստոնեական կյանք, այլ նաև նրան դարձնում է Եկեղեցու լիիրավ անդամ։
Գրանցման կարգ և անհրաժեշտ փաստաթղթեր՝
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մկրտվելու համար անհրաժեշտ է գրանցվել առնվազն երկու շաբաթ առաջ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու անհրաժեշտ պարագաները․
- Մկրտվողի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն
- Ծնողների անձնագրերի պատճենները
- Կնքահոր անձնագրի պատճեն և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից տրված մկրտության վկայական (Կնքահայրը չպետք է լինի արյունակից հարազատ)
- Մաքուր սպիտակ սրբիչ
- Առանց կորպուսի խաչ՝ զարդարված կարմիր և սպիտակ թելերով պատված